Giggles-ը որպես ձեր երեխայի խնամքի և զարգացման մատակարար ընտրելու համար կան բազմաթիվ առավելություններ, իսկ ավելի հստակ՝
- Լեզվական զարգացում
Վաղ տարիքից մի քանի լեզուներ ճանաչելն ու հաղորդակցվելն ունի իր բազմաթիվ առավելությունները: Giggles-ում մենք ստեղծել ենք յուրահատուկ եռալեզու միջավայր՝ հիմնական շեշտը դնելով անգլերենի վրա, քանի որ ուսանողներն արդեն շփվում են միմյանց միջև հիմնականում իրենց մայրենի լեզուներով՝ հայերեն և ռուսերեն:
- Սիրում ենք սովորելը
Քանի որ վաղ տարիքի կրթությունը կարևոր փուլերից մեկն է ուսման նկատմամբ հետաքրքրասիրություն և սեր զարգացնելու համար, մենք ապահովում ենք մշտական ուրախ միջավայր, որտեղ սովորելը հաճելի գործընթաց է։
- Արժեքների վրա հիմնված ուսուցում
Բացի մեր ուսանողներին գիտելիք տրամադրելուց, մենք մշտապես խրախուսում ենք կյանքի համար կարևոր արժեքների ըմբռնումն ու օգտագործումը, ինչպիսիք են անկախությունը, կարեկցանքը, հարգանքը, բարությունը և այլն:
- Կանաչ կրթական մոդել
Մեր ամենօրյա կրթության հիմքում է բնական միջավայրի ընկալումը և թե ինչպես պետք է մարդիկ իրենց առօրյան համապատասխանեցնեն բնական աշխարհին: Սա միակ ճանապարհն է կայուն ապագա երաշխավորելու մեր լուսավոր սերունդներին:
- Ամենօրյա հաղորդակցություն
Երեխաների զարգացման մեջ լավագույն արդյունքների հասնելու համար դպրոցի և ծնողների միջև շարունակական և հուսալի հաղորդակցությունը պարտադիր պայման է: Այսպիսով, ժամանակին և ազնիվ հաղորդակցությունը Giggles-ում ամենօրյա կարևոր կետ է, որը մեր ծնողների համայնքը իսկապես գնահատում է։